Դեկտեմբերի 12-ից Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 26 երեխա։Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Նշենք, որ արդեն 9-րդ օրն է` Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախի 120 հազարանոց բնակչությունը, ներառյալ 30 հազար երեխա, գտնվում են շրջափակման մեջ։ Դադարեցվել է սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստան՝ բուժման համար։
Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով Արցախը հայտնվել է հումանիտար ճգնաժամի շեմին։



























