Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել։ Իր որոշման մասին Թալիբովը հայտարարել է Գերագույն մեջլիսի այսօրվա նիստում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Վասիֆ Թալիբովն այդ պաշտոնը զբաղեցնում էր 1995 թվականի դեկտեմբերից։   

Պաշտոնական վարկածով՝ Թալիբովը հրաժարական է տվել առողջական վիճակի պատճառով։