Իրանում նավթի արդյունահանումը հասել է օրական 3 մլն բարելի։ Այս մասին հայտարարել Է նավթի նախարար Ջավադ Օուջին, հաղորդում է Mehr-ը։
«Նավթի արդյունահանման ոլորտում մենք կարողացել ենք հասնել օրական 3 միլիոն բարել նավթի ցուցանիշի»,-ասել է նա։
«Բացի այդ, նավթի թեթեւ ֆրակցիաների արդյունահանումն ավելացել է օրական 200 հազար բարելով»,-հավելել է Օուջին։





























