Թուրքիայի Կայսերի քաղաքում ավարտվել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, Հուլուսի Աքարի եւ Ջաունշեր Բուրչուլաձեի հանդիպումը։
Report-ը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են եռակողմ ձեւաչափով համագործակցության զարգացման, տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։





























