Yahoo! ընկերության նախկին գլխավոր տնօրեն Քերոլ Բարտցը տվել է սկանդալային վտարումից հետո իր առաջին հարցազրույցը։ Լուրը, որ ինքն այլեւս ընկերության ղեկավարը չէ, նրան հեռախոսով հայտնել է տնօրենների խորհրդի նախագահ Ռոյ Բոստոկը։
«Այդ մարդիկ ինձ ուղղակի այն բանից արեցին»,-Fortune ամսագրին ասել է Բարտցը, որը նրա խոսքերը մեջբերում է հետեւյալ կերպ These people f---ed me over։
Պարզվում է, Բարտցը որոշ հարցեր պարզաբանելու համար ինքն է զանգահարել տնօրենների խորհրդի նախագահին։ Երբ Բոստոքը վերցրել է խոսափողը, նա միանգամից սկսել է կարդալ Բարտցի վտարման մասին փաստաբանների հայտարարությունը։
«Ես ասացի նրան. «Ռոյ, ինձ թվում է, որ սա սարքած բան է։ Դու, ի՞նչ է, ձվեր չունես, որպեսզի ինձ ամեն ինչ ուղիղ ասեիր»։
Yahoo! Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը Բարտցը զբաղեցնում է 2009 թվականից։ Դրանից առաջ նա ավելի քան տասը տարի աշխատում էր Autodesk ընկերությունում։ Նա այնտեղ զբաղեցրել է նախագահի, տնօրենների խորհրդի նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնը։ Fortune ամսագիրը Բարտցին ճանաչել է համաշխարհային բիզնեսի ամենաազդեցիկ կանանցից մեկը
Yahoo! -ի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել ֆինանսական տնօրեն Թիմոթի Մորսը։




























