Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր` սեպտեմբերի 9-ին,ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի «Ինթել» ղազախական ընկերության ներկայացուցիչներին, ովքեր նախարարին ներկայացրել են իրենց առաջարկությունները`«Մեկ աշակերտին մեկ համակարգիչ» հեռահար ծրագրի շրջանակում:

ԿԳ նախարարն ընդգծել է, որ համակարգչային հագեցվածության ավելացումը  կրթական բարեփոխումների համատեքստում առաջնային է դիտվում: Ըստ աշակերտների թվի` համակարգիչների հագեցվածության ցուցանիշն այժմ մեր երկրում 1/22 է, այսինքն 22 աշակերտին բաժին  է ընկնում մեկ համակարգիչ, ինչը մոտ է եվրոպական միջին ցուցանիշին: «Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք այդ ցուցանիշը բարելավելու հարցում: Մեզ հատկապես հետաքրքրում են հայերեն ծրագրերով համակարգիչներ»,- նշել է նախարարը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթական ոլորտի համակարգչայնացման գործընթացում «Ինթել» ընկերության մասնակցության հնարավորությունները: