Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի կարելի բացառել հանրապետության դեմ ագրեսիայի ծավալումը։
«Մենք չենք կարող բացառել, որ մեր երկրի դեմ կարող է ագրեսիա ծավալվել։ Ամեն դեպքում նման պատրաստակամություն մեր հարեւանների կողմից մենք տեսնում ենք։ Գիտենք, թե ով է թիկունքից մղում այդ նույն հարեւաններին, որպեսզի նրանք լարվածություն ստեղծեն մեր սահմանների մոտ»,-ասել է նա։
Լուկաշենկոն հիշեցրել է, որ այդ կապակցությամբ ավելի վաղ որոշում է կայացրել անհապաղ արձագանքման ուժերի ստուգում անցկացնել։ «Մենք բանակում ունենք այսպես կոչված ակնթարթային արձագանքման ուժեր։ Եթե հանկարծ ինչ-որ անսպասելի բան տեղի ունենա, ապա մեր ուժերը որոշակի ժամանակահատվածում կուղարկվեն այն կետ, որտեղ լարվածություն կա: Իմ կողմից որոշում է կայացվել ստուգել այդ ակնթարթային արձագանքման ուժերը»,-ասել է Լուկաշենկոն։





























