Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ալմաս Այդարովը խորհուրդ է տվել չքաղաքականացնել ռուսական կողմի առաջարկը Ղազախստանի հետ գազային միություն ստեղծելու մասին, ընդ որում՝ Ռուսաստանից պաշտոնական առաջարկ առայժմ չի ստացվել, տեղեկացրել է Zakon.kz-ի թղթակիցը։
Ինչպես նշել է արտաքին գործերի փոխնախարար Ալմաս Այդարովը Կենտրոնական հաղորդակցությունների ծառայությունում կայացած ճեպազրույցում, ռուսական կողմից գազային միության ստեղծման մասին միայն բանավոր առաջարկ է եղել։
«Այդ առաջարկը որեւէ պաշտոնական ձեւով չի արվել։ «Միություն» բառն է, հավանաբար, բոլորին վախեցնում այս դեպքում։ Մենք դրա մեջ ինչ-որ վերազգային մարմնի կամ ինտեգրացիոն ինստիտուտի ստեղծման փորձեր չենք տեսնում։ Մենք այն գնահատում ենք որպես կոմերցիոն առաջարկ գազի մատակարարման շուկաների ինտեգրման վերաբերյալ։ Չարժե ինչ-որ քաղաքական ենթատեքստ փնտրել այս առաջարկի մեջ»,- ասել է նա։
Նա նաեւ ընդգծել է, որ գազային միության ստեղծման մասին առաջարկը քննարկելիս ԱԳՆ-ն առաջնորդվելու է այդ առաջարկի տնտեսական նպատակահարմարությունից եւ Ղազախստանի շահերից ելնելով։





























