Ոչ մեծ հրդեհ է բռնկվել «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի նորոգման ժամանակ, հրշեջ բոլոր համակարգերը միացել են, կրակը հանգցվել է, վնաս չի պատճառվել, տուժողներ չկան, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Միավորված նավաշինական կորպորացիայի (ՄՆԿ) ղեկավար Ալեքսեյ Ռախմանովը։

«Այնտեղ մի փոքրիկ բան էր պատահել նորոգման աշխատանքները կատարելու ժամանակ։ Հրդեհը մարվել է։ Հաստիքային կարգով աշխատել են համապատասխան բոլոր հրշեջ համակարգերը։ Վնաս չի պատճառվել, տուժողներ չկան»,- ասել է Ռախմանովը։