Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուի հետ՝ քննարկելով միջազգային իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։

«Կողմերը երկուստեք վստահություն են հայտնել, որ ռուս-իսրայելական հարաբերությունները հետագայում եւս կզարգանան, իսկ շփումները տարբեր մակարդակներում կշարունակվեն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պուտինը շնորհավորել է Նեթանյահուին եւ բոլոր իսրայելացիներին այս օրերին նշվող Հանուկայի հրեական տոնի կապակցությամբ: