Սեպտեմբերի 13-ից իր աշխատանքներն է սկսում Հայաստանի 4-րդ գումարման ԱԺ 10-րդ նստաշրջանը:

Այս կապակցությամբ, այսօր` սեպտեմբերի 9-ին, տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի եւ  սեպտեմբերի 13-15-ի  ԱԺ նիստերի օրակարգերի  որոշման նախագծերը: ԱԺ տասներորդ  նստաշրջանի օրակարգի նախագծում  ընդգրկվել է 147 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 21 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի  եւ սեպտեմբերի 13-15-ի ԱԺ նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում: