Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել՝ Ֆուադ Նաջաֆլին Նախիջեւանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ։

Փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը անմիջականորեն ենթարկվելու է երկրի ղեկավարին։ Ըստ հրամանագրի՝ կենտրոնական եւ տեղական գործադիր իշխանություններն ու պետական ​​այլ կառույցներ իրենց գործունեությունը պետք է իրականացնեն Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում՝ համաձայնեցնելով նախագահի ներկայացուցչի հետ։

Նախկինում Նաջաֆլին եղել է Սումգայիթի տեխնոլոգիական պարկի դիտորդական առաքելության անդամ, ինչպես նաեւ աշխատել է PASHA Holding-ում։