Սեպտեմբերի 11-ի աղետի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները տեղի կունենան Նյու-Յորքում:
Կազմակերպիչները փորձելու են «վերականգնել» Նյու-Յորքի Համաշխարհային առեւտրական կենտրոնի երկվորյակ-աշտարակները: Սեպտեմբերի 11-ին` մայրամուտի ժամանակ, Մանհեթենի ստորին հատվածից, որտեղ գտնվել են երկնաքերերը, դեպի երկինք կձգվեն երկու խոշոր լուսարձակ աշտարակներ: Այդ գեղեցիկ գունային շոուն խորհրդանշելու է զոհվածների հանդեպ տածվող անմար հիշատակը:
The Daily Mail թերթը հրապարակում է շոուի վերջնական պատրաստությունների լուսանկարները:
2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կարճ անվանում են 9/11: Պաշտոնական վարկածով, այդ օրն առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք կապ ունեն «Ալ Քաիդա» խմբավորման հետ, բաժանվելով 4 խմբի գրավել էին 4 ուղեւորատար ինքնաթիռներ: Ամեն խումբ ունեցել է առնվազն մեկ հոգի, ով նախնական օդաչուական դպրոց է անցել:
Ահաբեկիչներն ինքնաթիռներից երկուսն ուղղել են դեպի Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկու երկնաքերները, որի հետեւանքով երկու երկնաքերներն են փուլ են եկել: Երրորդ ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Պենտագոնի շենք: Չորրորդ ինքնաթիռի ուղեւորներն ու անձնակազմը փորձել են խլել ինքնաթիռը ահաբեկիչներից, որի հետեւանքով այն վայր է ընկել Փենսիլվանիայի Շենքսվիլ քաղաքի մոտակայքում:
Բացի 19 ահաբեկիչներից, զոհվել է 2974 մարդ, եւս 24-ն անհետ կորել են: Պաշտոնական վարկածով, տեղի ունեցածի պատասխանատուն «Ալ քաիդա» ահաբեկչական խմբավորւմն է: Այս վարկածը սակայն կասկածի տակ են առնում մի շարք լրագրողներ, գիտնականներ եւ ականատեսներ: Անգամ ֆիլմեր են նկարահանվել այդ թեմաներով, որոնցից ամենահայտնին Zeitgest-ն է («Ժամանակի ոգին»):
Այդ ֆիլմը պնդում է, որ սեպտեմբերի 11-ի դեպքերը պլանավորված են եղել ԱՄՆ կառավարության կողմից, որպեսզի զանգվածային վրդովմունք առաջացնեն` արդարացնելու համար պատերազմն Աֆղանստանում եւ Իրաքում, ինչպես նաեւ առիթ ունենա ԱՄՆ-ում քաղաքացիական ազատությունները սահմանափակելու համար:




























