Իրանը աշխատում է Ռուսաստանի հետ պաշտպանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ եւ շարունակում է ժամանակակից սպառազինություն մատակարարել, ասել է Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան, հայտնում է Jpost-ը։

«Մենք զգուշացնում ենք Իրանի ապագա մտադրությունների մասին, որոնք նրանք փորձում են գաղտնի պահել, խորացնել եւ ընդլայնել ժամանակակից զենքի մատակարարումը Ռուսաստան, ընդլայնել ուրանի հարստացման նախագիծը եւ ուժեղացնել իրենց հարձակումները տարածաշրջանի բարեկամ մուսուլմանական պետությունների դեմ»,- ասել է Բարնեան։

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին հետախուզական ծառայությունները «բացահայտել են Իրանի կողմից Իսրայելի եւ տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու վտանգավոր փորձեր»։ Նա նշել է, որ Մոսադը մի քանի ամիս առաջ զգուշացրել էր այն մասին, որ Իրանը ծրագրում է օգնել Ռուսաստանին: