Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը։
Այն բացվել է ինչպես Բեթհովենի իններորդ սիմֆոնիայով, այնպես էլ մարտի 1-ի բանտարկյալների մասին ռոք նոր կատարմամբ։ Հանրահավաքին մասնակցում են Հայոց համազգային շարժման ներկայացուցիչներ եւ ՀԱԿ անդամ հանդիսացող այլ ուժեր։ Հանրահավաքի ավարտին սպասվում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը։
ՀԱԿ-ի նախկին հանրահավաքը տեղի էր ունեցել օգոստոսի 2-ին։ Այն ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ սեպտեմբեր-հոկտեմբերը կդառնան ՀԱԿ-ի վճռական պայքարի ժամանակահատված։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ն առկախում է իշխանությունների հետ բանակցություններին իր մասնակցությունը եւ կվերադառնա երկխոսությանը միայն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց հետո, ում Կոնգրեսը համարում է քաղբանտարկյալ:



























