ՌԴ Մոսկվայի մարզում ձերբակալվել է 28-ամյա մի տղամարդ, ով կասկածվում է ավելի քան 10 մարդու սպանության մեջ:
Նա արդեն ցույց է տվել 9 զոհերի թաղման վայրը, հաղորդել է Մոսկվայի մարզի գլխավոր քննչական կոմիտեի ղեկավարը:
«Տեղանքի ուսումնասիրման ընթացքում քննչական վարչության քննիչները երկու դիակ հայտնաբերելուց հետո գտել են եւս երկուսը»,-ասել է քննչական հանձնաժողովի նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ռոսիսկայա գազետա» թերթը գրում է, որ մոտ մեկ ամիս նա գտնվում էր հետախուզման մեջ: Ամեն ինչ սկսվել էր, երբ Մերձմոսկվայի Լենինյան շրջանում հայտնաբերվել էր մահացած կնոջ մարմին` բռնության հետքերով:
Երբ տղամարդուն բռնել են, նա երկար չի խուսանավել: Ավելին, խոստովանել է, որ տասնյակ մարդկանց է սպանել:
Որպես զոհ մարդասպանն ընտրել է անտուն թափառականների: Դրա համար էլ նա չի զգուշացել, որ սպանվածների հարազատները կարող են փնտրել նրանց: Թե ինչն է տղամարդուն դրդել նման դաժան հաշվեհարդար տեսնել, հետաքննությանը դեռ հայտնի չէ:


























