Իտալիայի առաջատար Ուֆիցի թանգարանի յոթնամյա կառավարումից հետո նրա տնօրենը հոգնել է անտեղի կետադրական նշաններից։ Էյկե Շմիդտն էլեկտրոնային փոստի իր էթիկետի կանոնները ներկայացրել է աշխատակիցների համար պատրաստած շրջաբերականում, գրել է BBC-ին։

«Դուք պետք է խուսափեք մեծատառերով գրված նախադասություններից»,- ասել է Շմիդտը։

Սմայլիկների մասին բան չի ասվել, բայց, դատելով շրջաբերականի տոնայնությունից, դրանց նույնպես բավական տեղ կհատկացվի։

«Ինչ վերաբերում է կետադրությանը, անհրաժեշտ է առհասարակ խուսափել, այնտեղ, որտեղ հնարավոր է, բացականչական նշանից, հարցական եւ բացականչական նշաններն անհրաժեշտ է դնել միայն նախադասության վերջում՝ առանց կրկնության»։

Մեծատառերը պետք է սահմանափակվեն հատուկ անուններով, եթե դրանց օգտագործումը պահանջվում է իտալերենի քերականությամբ։ Բազմակետից, երբ բառ է բաց թողնված, բայց հասկացվում է, պետք է խուսափել։ Աշխատանքային էլեկտրոնային նամակները պետք է լինեն «հստակ եւ առանց ակնարկների»։