Հյուսիսատլանտյան դաշինքը չի նախատեսում ռազմական գործողություններ սկսել Սիրիայում եւ Եմենում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դիրք Բրենգելմանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«ՆԱՏՕ-ն Սիրիայում եւԵմենում գործողություններ իրականացնելու ծրագրեր չունի: Նրանք վախենալու բան չունեն»,- ասել է Բրենգելմանը: