Կալիֆորնիայի Օրենսդիր ժողովի անդամ եւ Ֆրեզնոյի նախկին քաղաքապետ Ջիմ Պատերսոնը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումն անվանել է «անխիղճ» եւ կոչ է արել դադարեցնել այն։
«Հայաստանի ժողովրդին անհրաժեշտ է, որպեսզի մենք դատապարտենք Ադրբեջանի գործողությունները։ Նա փակել է գլխավոր ճանապարհը՝ Արցախի 120 հազար բնակիչներին զրկելով դեղեր եւ սննդամթերք ստանալու հնարավորությունից։ Դա անխղճություն է եւ պետք է դադարեցվի»,- Թվիթերում գրել է Պատերսոնը։





























