Ադրբեջանի Գուսարի շրջանում` Սամուրի անցակետում, որտեղ ավտեմեքենաների հսկայական խցանում է առաջացել, արդեն չորրորդ օրն է մոտ 150 բեռնատար ավտոմեքենաներ եւ ավտոբուսներ չեն կարողանում անցնել Ռուսաստան: Հատուկենտ դեպքերում փոքր ավտոմեքենաներին թույլատրում են անցնել Ռուսաստանի տարածք:

Սամուրի անցակետում Vesti.Az-ին հայտնել են, որ ամբողջ խնդիրն այն է, որ արգելքը ստեղծում է ռուսական կողմը` Յարագ-Կազմալյար անցակետի մոտ:

Նման իրադրության մեջ հայտնված քաղաքացիները հայտարարել են, որ ռուսական անցակետի աշխատակիցներն իրենցից 2 հազար ռուբլի են պահանջում: Երբեմն նույնիսկ խփում են:

Ներկայումս Սամուրի եւ Յարագ-Կազմալյարսկի անցակետի աշխատակիցների միջեւ բանակցություններ են տարվում խնդիրների վերացման շուրջ: