PJAK-ի քուրդ զինյալները սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Աբասալի Յանեսարին (Abbasali Jannesari): Այդ մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը, հաղորդում է  UPI.com-ը:

Հաղորդվում է, որ գեներալը մահացել է «դաժան մահով» Իրանի արեւմուտքում տեղի ունեցած բախման ժամանակ:

Նշենք, որ PKK-ի իրանյան թեւը՝ PJAK-ը(Քուրդիստանի ազատ կյանք) սեպտեմբերի 5-ից զինադադար է հայտարարել Իրանի հետ, որից հետո ըստ տեղեկությունների, երկու կողմից էլ դադարեցվել են ռազմական գործողությունները: