ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ–ից, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հումանիտար հետեւանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: