Չինական XPeng ստարտափը մտադիր է մինչեւ 2025 թվականը իր AeroHT թռչող էլեկտրական մեքենան զանգվածային արտադրության հանել, հայտնում է Bloomberg-ը։

Արտադրողը ապագայի մեքենան գնահատել է 140 հազար դոլար:

AeroHT-ն ի վիճակի է օդ բարձրանալ տասնյակ մետրեր՝ ութ պտուտակների եւ չորս էլեկտրական շարժիչների օգնությամբ։ Ակնկալվում է, որ ժամանակի մեծ մասը էլեկտրական մեքենան կլինի գետնին, եւ երկինք կբարձրանա միայն ճանապարհի խոչընդոտները կամ խցանումները հաղթահարելու համար։ Ստարտափի հիմնադիր Ժաո Դելին կարծում է, որ իր ընկերության ճանապարհին ամենամեծ խնդիրը ոչ թե տեխնոլոգիական մարտահրավերներն են, այլ կարգավորող սահմանափակումները, քանի որ նման մեքենայի սեփականատիրոջը կարող է անհրաժեշտ լինել ոչ միայն վարորդական, այլ նաեւ օդաչուի իրավունք։

Հայտնի է, որ AeroHT-ն աշխատում է նաեւ օդային տաքսիի ստեղծման վրա։ Այս տարվա հոկտեմբերին Դուբայում տեղի են ունեցել ցուցադրական թռիչքներ։