Հայ ազգային կոնգրեսի այսօրվա` սեպտեմբերի 9-ի հանրահավաքի ավարտին, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ, հանրահավաքի մասնակիցներից մեկը կորցրել է գիտակցությունը:
Հիշեցնենք, որ նման դեպք էր գրանցվել նաեւ ՀԱԿ-ի նախորդ` օգոստոսի 2-ին կայացած հանրահավաքի ժամանակ:
Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ ստիպված է եղել ընդհատել իր ելույթը: Առաջին անգամ նա խնդրել է օգնություն ցուցաբերել գիտակցությունը կորցրած կնոջը, իսկ երկրորդ անգամ ներկաներին խնդրել է ճանապարհ բացել պատգարակը Ազատության հրապարակի կենտրոնին մոտեցնելու համար: Դրանից հետո ՀՀ առաջին նախագահը շարունակել է ելույթը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ի երեկոյան Երեւանի Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



























