Կեմերովոյի մասնավոր ծերանոցում հրդեհի զոհերի թիվն աճել է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
«Վերջին տվյալներով՝ զոհվել է 20 մարդ»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։
Եվս երկու մարդ այրվածքներ են ստացել, նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Փրկարարներն ավարտել են հրդեհի վայրում փլատակների հավաքման աշխատանքները:
Նահանգապետ Սերգեյ Ցիվիլեւը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում Կեմերովոյի մարզում ստուգել բոլոր ծերանոցները, առաջին հերթին՝ մասնավորները։
Քննչական կոմիտեն գործ է հարուցել «երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով։ Դատախազությունը ստուգումներ է կազմակերպել։




























