Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ին կոչ է արել վերջ դնել Աթենքի «սադրիչ գործողություններին Անկարայի հանդեպ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում թուրքական մարտական ինքնաթիռներին որսալու հունական կողմի փորձի մասին։

«Աթենքն անօրինություն է անում։ ՆԱՏՕ-ն պետք է վերջապես ասի «ստոպ» նման գործողություններին։ Թուրքիան կողմ է Էգեյան եւ Միջերկրական ծովերը բարեկամության գոտու վերածելուն։ Հունաստանը պետք է հրաժարվի իր անզիջում դիրքորոշումից եւ դասեր քաղի պատմությունից»,- Աքարի խոսքերն է մեջբերում Anadolu լրատվական գործակալությունը:

«ՆԱՏՕ-ի դաշինքը, որի կազմում է Թուրքիան, միշտ ուժեղ կառույց կլինի»,- ընդգծել է նախարարը։

Թուրքիան պահանջում է դադարեցնել Էգեյան ծովի արեւելյան մասում հունական կղզիների ռազմականացմանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքով՝ կղզիների ռազմականացումը վաղեմի միջազգային պայմանագրերի խախտում է եւ կասկածի տակ է դնում կղզիների ինքնիշխանությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիան լի է այդ կղզիների ինքնիշխանությունը քննարկելու եւ վիճարկելու վճռականությամբ, եթե Հունաստանը չդադարեցնի խախտումները։