Արեգակի վրա նախորդ երկու օրերին տեղի ունեցած վեց բռնկումների հետեւանքով սեպտեմբերի 10-ին եւ 11-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ կլինեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Արթուր Կարապետյանը։
Նրա խոսքով, մագնիսական փոթորիկներից առավել ուժեղը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, քիչ ավելի թույլը՝ սեպտեմբերի 11-ին։ «Այդ է պատճառը, որ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է զգուշ լինեն եւ իրենց մոտ հանգստացնող դեղեր ունենան։ Արժե նաեւ խուսափել արեւի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց»,- խորհուրդ տվեց աստղադիտարանի աշխատակիցը։
Մագնիսական փոթորկի օրերին զգուշավորություն պետք է ցուցաբերեն նաեւ զարկերակային ճնշման տատանումներ ունեցող անձինք։



























