Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր` դեկտեմբերի 25-ին, համաժողովրդական հանրահավաք է ընթանում:
Արցախցիները պահանջում են, որ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները բացեն արդեն 2 շաբաթ լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախի «կյանքի ճանապարհը»:

DSC05867.JPG (7.58 MB)

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Նշենք, որ առավոտյան արցախցիներին հանրահավաքի կոչով հանդես եկավ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Հանրահավաքին մասնակցում են նաեւ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը եւ այլ գործիչներ:

DSC06033.JPG (3.27 MB)

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին` այդպիսով արդեն երկու շաբաթ լիակատար շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետությունը:

DSC05820.JPG (2.92 MB)

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։

DSC05888.JPG (6.73 MB)

DSC05883.JPG (6.92 MB)

DSC06009.JPG (6.82 MB)