Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ստորաբաժանումը ձերբակալել է մի խումբ մարդկանց, որոնք կապված են եղել Միացյալ Թագավորության հետախուզական ծառայությունների հետ, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
«Հայտնաբերվել է «Զագրոս» կոչվող կազմակերպված ցանց, որը ղեկավարվում էր Մեծ Բրիտանիայից եւ ձեւավորում էր ակտիվ հակահեղափոխական թիմ երկրի ներսում եւ դրսում՝ կառավարությունը տապալելու համար դավադրություններ կազմակերպելու նպատակով, հատկապես վերջին անկարգությունների ժամանակ», - ասվում է տարածված զեկույցում։
Նշվում է, որ ԻՀՊԿ հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել են թիմի 7 առանցքային անդամներ, ընդհատվել է նրանց հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ։
Ձերբակալվածների թվում են եղել երկքաղաքացիություն ունեցող անձինք, ովքեր փորձել են փախչել երկրից։





























