ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին մասնակցելու հայտ է ներկայացրել արդեն 62 կազմակերպություն։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։ Ներկա դրությամբ ցուցահանդեսային տարածքի առաջին հարկն ամբողջությամբ զբաղեցված է, իսկ երկրորդ հարկը` 60%-ով: 

Ցուցահանդեսին հայտ ներկայացրած կազմակերպություններից են` «Ապագա Թեքնոլոջիս», «Վիասֆեր Տեխնոպարկ», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Յունիքոմփ», «Ինստիգեյթ», «ՋիԷնՍի-Ալֆա», Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, «Նեյշընլ Ինսթրումենթս», «Նորք» ՏՎԿ, «Մայքրոսոֆթ», «Սինոփսիս» եւ այլն։

Ցուցահանդեսին «Ճարտարագիտության աշխարհ» ընդհանուր տաղավարով հանդես կգան շուրջ 30 տեղական եւ միջազգային ճարտարագիտական ընկերություններ, որոնց թվում են Bitlis-MEN, Pegasus Logic, Olymp Engineering,  Ovak Technologies, Project Integration, Rafa Solutions, Innovative Solutions  ընկերությունները: 

Այս տարի առանձին տաղավարով ցուցահանդեսում կներկայանա նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: 

Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա 18.000 այցելու եւ 100 մասնակից ընկերություն: ԴիջիԹեք 2011 միջազգային ցուցահանդեսը այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ը։ Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, այն տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Նշենք, որ ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը անցկացվում է 2005թ.-ից: