Սարատովի մարզի զինվորական օդանավակայանի մոտ ուկրաինական անօդաչուի բեկորների անկման պատճառով զոհվել է երեք մարդ, տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 26-ին, Մոսկվայի ժամանակով մոտ ժամը 1.35-ին Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները փոքր բարձրության վրա, Սարատովի մարզի «Էնգելս» օդանավակայանին մոտենալիս, խփել են ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Անօդաչուի բեկորների ընկնելու հետեւանքով տեխնիկական անձնակազմի երեք ռուս զինծառայող, որոնք գտնվում էին օդանավակայանում, մահացու վիրավորվել են»,- նշվել է հաղորդագրությունում։
Ավիացիոն տեխնիկան վնասներ չի կրել։




























