Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը, որը շարունակվել է երթով, 20 րոպե առաջ ավարտվել է Ազատության հրապարակում` որտեղ եւ սկսվել էր: Երթի ընթացքում, որն անցել է Երեւանի կենտրոնական փողոցներով, միջադեպեր չեն գրանցվել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, խոսելով «500 հազար + 24 ժամ» բանաձեւի մասին, որը հանրահավաքի ժամանակ առաջ էր քաշել ընդդիմության առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը, նշեց. «Կարծում եմ, Փաշինյանը մի փոքր չափազանցնում է: Խնդիրները լուծելու համար բավարար են նաեւ առավել քիչ թվով մարդիկ»:




























