Թալեհ Յուսիֆովը արտահանձնվել է Ադրբեջանին։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՊԱԾ մամուլի ծառայությանը։

«Պետական անվտանգության ծառայության հաղորդման համաձայն՝ նախաքննության ժամանակ ի հայտ են եկել հիմնավորված կասկածներ այն մասին, որ Ադրբեջանի քաղաքացի Յուսիֆով Թալեհ Ռաշիդ օղլուն (1967թ. ծնվ.), օգտագործելով իր անձնական հեղինակությունը եւ կապերը, երրորդ երկրից Ադրբեջանի քաղաքացիների է ներգրավել «Հուսեյնիյուն» անօրինական զինած կազմավորման մեջ, որը ստեղծվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, ապահովել է կազմակերպության գաղտնիությունն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքի ֆինանսավորումը, մասնակցել է անօրինական զինված կազմավորման գործունեությանը՝ Թաղի մականունով։ Պարզվել է, որ Թալեհ Յուսիֆովը 2016թ. սկզբին անցել է Իրան եւ անօրինական զինված կազմավորման կազմում, որը գաղտնի ստեղծել է Յունիս Ռաֆիգ օղլու Սաֆարովի (դատապարտված է), Ռովշան Էլչին օղլու Ասադովի եւ այլ անձանց հետ համատեղ, մասնակցել է զորավարժությունների Սիրիայում։ Թալեհ Յուսիֆովը որպես Ադրբեջանի Քր.օր.-ի 12.1, 279.1 հոդվածներով (մասնակցություն օրենսդրությամբ չնախատեսված՝ Ադրբեջանի Հանրապետության սահմաններից դուրս զինված կազմավորման ստեղծմանը եւ գործունեությանը) մեղադրյալ պատասխանատվության է ենթարկվել։ Պարզվել է, որ Թալեհ Յուսիֆովը թաքնվել է՝ անցնելով օտարերկրյա պետության տարածք, նա կալանավորվել է եւ արտահանձնվել Ադրբեջանին միջազգային խուզարկության գծով փոխադարձ իրավական օգնության ընթացակարգի շրջանակում։ Ներկայում քրրեական գործով հետաքննությունը  շարունակվում է»,- նշվել է հաղորդագրությունում։ Թե որ երկրից է կատարվել արտահանձնումը՝ ԶԼՄ-ները չեն նշում։