Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2022 թվականին աճել է ավելի քան 67 տոկոսով։ Այս մասին դեկտեմբերի 26-ին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան-Սուխում-Ցխինվալի տեսակամրջի ժամանակ։
Նրա խոսքով, այս տարի ԵԱՏՄ-ում ակտիվորեն զարգացել է միության անդամ երկրների փոխգործակցությունն ու համագործակցությունը։ Մասնավորապես, ակտիվորեն աճում է ներմուծումն ու արտահանումը ծառայությունների ոլորտում։
«ԵԱՏՄ անդամ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 12 տոկոսով՝ հասնելով 56 միլիարդ դոլարի։ Հետխորհրդային տարածքի երկրները շատ արագ են արձագանքել տնտեսական եւ աշխարհաքաղաքական նոր պայմաններին։ Ընդհանուր ջանքերով մեզ հաջողվել է ապահովել համատեղ ձեռնարկությունների նոր կոպերացիոն շղթաների, երկարաժամկետ միտում, որն իր հերթին կորոշի ԵԱՏՄ-ի հետագա հեռանկարը»,- ասել է Վոլվաչը։
Միաժամանակ, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ համատեղ ապրանքաշրջանառությունն աճել է 14 տոկոսով։




























