ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր գլխավորած Ռազմարդյունաբերական հանձնաժողովում առաջին տեղակալի պաշտոն է ստեղծել։ Այն զբաղեցրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նաեւ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը, որը փոխարինել է հեռացված Իգոր Արտեմեւին (նախկինում ղեկավարել է ԴՀԾ-ն):
Հանձնաժողովի նախագահը Ռուսաստանի նախագահն է։ Դրանում ընդգրկված է նաեւ փոխվարչապետ, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը, որը զբաղեցնում է հանձնաժողովի ղեկավարի տեղակալի եւ դրա կոլեգիայի (ընթացիկ հարցերը լուծելու համար) ղեկավարի պաշտոնները։
Հանձնաժողովի կազմում են նաեւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Արտաքին հետախուզության ծառայության, ԱԴԾ-ի, Ազգային գվարդիայի ղեկավարները եւ այլք։





























