Օմանի Շուրայի խորհուրդը կքննարկի Իսրայելին բոյկոտելու մասին օրենքի առաջին հոդվածում փոփոխություն կատարելու հարցը, հոդվածն արգելում է շփումը իսրայելական որեւէ մարմնի կամ անձի հետ։ Այս մասին հաղորդում է Օմանի պաշտոնական լրատվական գործակալությունը։
Այս քայլը հետեւում է Օմանի սուլթանության վրա իսրայելական ուժեղ ճնշումներին, որպեսզի թույլ տրվի իսրայելական ինքնաթիռներին անցնել նրա օդային տարածքով:
2020 թվականին Օմանը ողջունել էր Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Բահրեյնի որոշումը եւ հույս հայտնել, որ դա կնպաստի իսրայելա-պաղեստինյան խաղաղությանը:
«[Օմանը] հուսով է, որ որոշ արաբական երկրների կողմից ձեռնարկված այս նոր ռազմավարական ուղին կնպաստի խաղաղության հաստատմանը Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի օկուպացիայի ավարտի եւ Արեւելյան Երուսաղեմում մայրաքաղաքով անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով»:
2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել էր Օման եւ երկրի այն ժամանակվա առաջնորդ Սուլթան Քաբուսի հետ քննարկել Մերձավոր Արեւելքում խաղաղության նախաձեռնությունները:





























