eBay-ն ավելի քան 20 մլն դոլարով ձեռք է բերել իսրայելական The Gifts Project ստարտ-ափը, որն զբաղվում է նվերների խմբակային գնումների կազմակերպմամբ:

Նվերներ գնելու համար ընկերները միանում են Facebook-ի էջի միջոցով, ինչն էլ նրանց ուղղորդում է eBay:

The Gifts Project-ի հիման վրա Իսրայելում կստեղծվի Սոցիալական կենտրոն, որի հիմնական խնդիրը կդառնա eBay Marketplace-ի համար ծրագրային արտադրանքի թողարկումը, հաղորդում է MIGnews.com-ը: