Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթաժողովում ԱՊՀ երկրների ղեկավարները Նոր տարվա համար Համագործակցության խորհրդանիշներով մատանիներ են նվեր ստացել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-27-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի է ունենում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում։ Դրան մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը։

«Լուկաշենկոյի ձեռքին մատանի են նկատել»,- հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» Telegram-ալիքը։

Ավելի ուշ նույն ռեսուրսը հրապարակել է հաղորդագրություն. «Առաջինի մատանու գաղտնիքը բացահայտված է։ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման համար հատուկ պատրաստվել են ինը ակումբային մատանիներ։ Դրանց վրա Ամանորի շնորհավորանքներ են:

Telegram-ալիքում հրապարակված լուսանկարում պատկերված է ԱՊՀ-ի խորհրդանիշով մատանու պատկեր։ Նաեւ բացատրվում է, որ նվերը ստացել են գագաթաժողովին մասնակցած բոլոր առաջնորդները։