Ռուս-իրանական` առեւտրա-տնտեսական միջկառավարական հանձնաժողովը սեպտեմբերի 10-ին կանցկացնի իր 9-րդ նիստը, որտեղ կողմերը կքննարկեն երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները: Հանդիպման արդյունքներով, որն իր աշխատանքները կավարտի սեպտեմբերի 11-ին, ստորագրվելու է արձանագրություն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Խորհրդակցության ավարտից հետո ռուսաստանցի նախարարը ուղեւորվելու է իրանական Բուշեր քաղաք, որտեղ Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի եւ իրանական պաշտոնատար անձանց հետ սեպտեմբերի 12-ին մասնակցելու է Բուշերի ատոմակայանի էներգաբլոկի մեկնարկի արարողությանը, որի կառուցման աշխատանքները ավարտին է հասցնելու ռուսական «Ատոմստրոյէկսպորտ» ընկերությունը:



























