Փորձնական թռիչքի ժամանակ աղետի է ենթարկվել Իրանի ռազմաօդային ուժերի օդանավը, հաղորդում է Agence France-Presse-ը: Ինքնաթիռն ընկել է Իրանի հյուսիսում գտնվող Թավրիզ քաղաքից ոչ հեռու, որտեղ անցկացվում են ռազմաօդային ուժերի ուսումնական վարժանքները: Օդանավի անկման ժամանակ զոհերից հաջողվել է խուսափել, իսկ օդաչուն կատապուլտով փրկվել է:
Հստակ չի հաղորդվում, թե աղետի ենթարկվածն ինչ տեսակի օդանավ է եղել:




























