Այսօր` սեպտեմբերի 10-ին, Տանզանիայի ափերի մոտ խորտակված լաստանավում կարող էր գտնվել մոտ 600 ուղեւոր: Բրիտանական Sky news արբանյակային հեռուստաընկերությունը հայտնել է, որ հայտնի չէ 380 ուղեւորների ճակատագիրը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լաստանավի կործանումը տեղի է ունեցել Զանզիբարի արխիպելագի մոտ` Ունգուջա եւ Փեմբա կղզիների միջեւ: Նավը խորտակվել է այն հատվածում, որտեղ հոսանքը հատկապես ուժեղ է: Դա բարդացնում է փրկարարական աշխատանքները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 260 մարդու կյանքին վտանգ չեն սպառնում:




























