«Ֆուկուսիմա -1» ատոմակայանի առաջին էներգաբլոկի գմբեթի պաշտպանության համար մետաղական հենքի կառուցումն ավարտված է: Այն պետք է կանխի ռադիոակտիվ տարրերի մթնոլորտ թափանցումը, ինչպես նաեւ վթարային ռեակտորը պաշտպանի անձրեւներից:  Այդ մասին այսօր հայտարարել է ԱԷԿ-ի օպերատոր TEPCO  ընկերությունը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

54 մ բարձրությամբ պաշտպանիչ շերտը պետք է ամբողջությամբ ծածկի էներգաբլոկը, որի շենքը լրջորեն վնասվել էր:

Նմանատիպ գմբեթներ նախատեսվում է կառուցել նաեւ «Ֆուկուսիմա 1»-ի 3-րդ եւ 4-րդ էներգաբլոկների համար: