Չի կարող լինել Ուկրաինայի որեւէ խաղաղության ծրագիր, որը հաշվի չի առնի այսօրվա իրողությունները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կազմ նոր տարածքների մուտք գործելը, հայտարարել են Կրեմլում։

«Ուկրաինայի որեւէ «խաղաղության ծրագիր» դեռ չկա, եկեք սկսեք դրանից։ Եվ նորից՝ չի կարող լինել Ուկրաինայի որեւէ խաղաղության ծրագիր, որը հաշվի չի առնում այսօրվա իրողությունները՝ ՌԴ կազմ նոր՝ չորս տարածքների մուտք գործելու հետ կապված», - չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ ոչ մի ծրագիր, որը հաշվի չի առնում այդ իրողությունները, չի կարող ընդունվել։