Բելառուսի փոխարտգործնախարար Իգոր Նազարուկը հայտարարել է, որ Կիեւը միակողմանիորեն խզում է հարաբերությունները Մինսկի հետ։

«Ուկրաինայի ղեկավարությունը սխալ ճանապարհ է ընտրել։ Սա ուղղություն է, որը մեր հարաբերությունները տանում է դեպի վատթարացում, դեպի մեր իրավական դաշտի խաթարում։ Բելառուսը միշտ եղել է եվրոպական անվտանգության քարտեզի հիմնական տարրը։ Մինսկը բազմիցս առաջարկել եւ կատարել է բանակցությունների վայրի ազնիվ առաքելությունը՝  շատ լուրջ կոնֆլիկտային իրավիճակները կարգավորելու համար»,- պարզաբանել է Նազարուկը։

Այսպիսով, դիվանագետը մեկնաբանել է Բելառուսի հետ մի շարք միջազգային պայմանագրերից Ուկրաինայի դուրս գալը։