Բելառուսը պատրաստ է հարթակ տրամադրել, որպեսզի այնտեղ հանդիպեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով բանակցությունների մասնակիցները, ասել է փոխարտգործնախարար Իգոր Նազարուկը։

«Մինսկը բազմիցս կատարել է բանակցությունների վայրի ազնիվ առաքելությունը՝ շատ լուրջ կոնֆլիկտային իրավիճակները կարգավորելու համար»,- ընդգծել է բելառուս դիվանագետը։

Նազարուկի խոսքով՝ Բելառուսի մայրաքաղաքն այժմ նույնպես պատրաստ է անհրաժեշտ հարթակ տրամադրել՝ բանակցությունների միջոցով Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համար։