Ուկրաինան գնել է մոտ 1400 անօդաչու՝ հիմնականում հետախուզության համար, եւ նախատեսում է մշակել մարտական մոդելներ, որոնք կարող են հարձակվել պայթող անօդաչու սարքերի վրա։
The Associated Press-ին տված հարցազրույցում թվային փոխակերպումների նախարար Միխայիլ Ֆեդորովը Ուկրաինայի պատերազմն անվանել է համացանցի դարաշրջանի առաջին խոշոր պատերազմը: Նա կարծում է, որ անօդաչու սարքերն ու արբանյակային ինտերնետ համակարգերը, ինչպիսին Իլոն Մասկի Starlink-ն է, փոխել են հակամարտությունը։
Ուկրաինան գնել է անօդաչու թռչող սարքեր, ինչպիսիք են Fly Eye-ը՝ փոքր անօդաչու թռչող սարք, որն օգտագործվում է հետախուզության, մարտադաշտի հսկողության եւ թշնամու զորքերի դիրքերի տեղակայումն իմանալու համար:
«Հաջորդ փուլը հարվածային անօդաչուներն են,- ասել է Ֆեդորովը,- Սրանք պայթող անօդաչուներ են, ինչպես եւ դրոնները, որոնք թռչում են երեքից տասը կիլոմետր եւ խոցում թիրախները»:
Նա կանխատեսել է «հարվածային դրոններով ավելի շատ առաքելություններ» ապագայում, սակայն մանրամասներ չի ներկայացրել։ «Մենք խոսում ենք անօդաչու թռչող սարքերի մասին, որոնք մենք մշակում ենք Ուկրաինայում։ Դե, ամեն դեպքում, դա կլինի հաջորդ քայլը տեխնոլոգիաների զարգացման մեջ»,- ասել է նա։
Ֆեդորովի խոսքով՝ Ուկրաինան հետազոտություններ եւ մշակումներ է կատարում անօդաչու թռչող սարքերի ոլորտում, որոնք կարող են մարտնչել այլ անօդաչու սարքերի դեմ եւ խոցել դրանք։ «Արդեն կարող եմ ասել, որ անօդաչուների հետ կապված իրավիճակը արմատապես կփոխվի փետրվար-մարտ ամիսներին»,- ասել է նա։





























