Հարմարվող աշխատողները ոչ հարմարվողներից ավելի քիչ են վաստակում, պնդում են ամերիկացի գիտնականները: Եկամուտների տարբերությունը հատկապես զգալի է բնավորության տարբեր գծեր ունեցող տղամարդկանց մոտ: Նման եզրահանգման են եկել Կորնելիի համալսարանից Բեթ Լիվինգսոնը, Նորտ-Դամի համալսարանից Տիմոտի Ջաջը եւ Արեւմտյան Օնթարիոյի համալսարանից Չարլիզ Հերսթը:

Ուսումնասիրելով տարբեր մասնագիտություններով զբաղվող եւ տարիքային տարբեր խմբերի մեջ ընդգրկված 10 հազար աշխատողներին` նրանք եկել են այն եզրահանգման, որ արական սեռի ներկայացուցիչները, ովքեր իրենց հարմարվող չեն համարում, մոտ 18 տոկոսով (10 հազար դոլար) ավելի շատ են վաստակում, քան նրանց կին գործընկերները: Իսկ շփման մեջ կոշտ վարվելաձեւ ցուցաբերող կանայք տարեկան 5 տոկոս ավել են վաստակում (2 հազար դոլար), քան նրանց ավելի մեղմ եւ համակերպվող կին գործընկերները, գրում է 1sn.ru-ն:

«Շատ ղեկավարներ զիջողականությունը պատվաբեր չեն համարում տղամարդ աշխատողների համար»,- գրում են հետազոտողները:

Բացի այդ, հարմարվող աշխատողները իրենց աշխատավարձի վերաբերյալ  քննարկման մեջ չեն մտնում գործատուի հետ, նշում է Լիվինգսոնը: