Թուրքական վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջատար քննադատ Օսման Քավալայի նկատմամբ դատավճիռը, ում ազատազրկումը սրել է Անկարայի հարաբերություններն Արեւմուտքի հետ, գրում է Agence France-Presse-ը։
Ծնունդով Փարիզից ակտիվիստ եւ բարերար Օսման Քավալան ապրիլին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության՝ 2013 թվականին փողոցային ցույցերը ֆինանսավորելու միջոցով կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքով:
Anadolu լրատվական գործակալությունը հաղորդել է, որ վերաքննիչ դատարանը որոշել է, որ ապրիլյան վճիռը «համապատասխան է օրենքին»:
Պաշտպանական կողմը դեռ կարող է բողոքարկել գործը Թուրքիայի գերագույն վերաքննիչ դատարանում։
Քավալայի բազմամյա դատավարությունը վնաս է հասցրել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմավարական, բայց երբեմն ոչ հաարակ կապերին նրա հիմնական արեւմտյան դաշնակիցների հետ՝ 2017 թվականի հոկտեմբերին Քավալայի անակնկալ ձերբակալությունից հետո:
Քավալան այն ժամանակ առավել հայտնի էր որպես գործարար, որն իր կարողության մի մասը ծախսել է մշակույթի խթանման եւ Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցմանն ուղղված նախագծերի վրա:
Քավալային սկզբում մեղադրանք է առաջադրվել 2013 թվականի բողոքի ալիքը ֆինանսավորելու համար։ Դատարանը նրան արդարացրել եւ ազատ է արձակել 2020 թվականի փետրվարին միայն այն բանի համար, որ ոստիկանությունը ձերբակալի նրան, նախքան տուն՝ կնոջ մոտ վերադառնալը։
Այնուհետեւ մեկ այլ դատարան նրան մեղադրանք է առաջադրել 2016 թվականին Էրդողանի դեմ հեղաշրջման փորձին առնչություն ունենալու համար: Ի վերջո, Քավալան բախվել է մեղադրանքների երկու հավաքածուներին:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ «խորապես մտահոգված է» այդ որոշմամբ, իսկ Գերմանիան պահանջել է նրան անհապաղ ազատ արձակել:
Թուրքիան արդեն անտեսել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով առաջարկվել է ազատ արձակել Քավալային:





























