Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաեւը պաշտոնական այցով մեկնել է Իսրայել։ Բարձրաստիճան դիվանագետի բանակցությունների ուշադրության կենտրոնում է լինելու ադրբեջանական դեսպանության բացման նախապատրաստությունը։

Իսրայելում դեսպանություն բացելու որոշումն ընդունվել է 2022թ. նոյեմբերին Ադրբեջանի խորհրդարանի կողմից, այնուհետեւ համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Իլհամ Ալիեւը։ Ադրբեջանի փոխարտգործնախարարի Իսրայել այցի ծրագրում են դեսպանության համար համապատասխան վայրի ընտրությունը, հանդիպումը «Մոսադի» նախկին ղեկավար Թամիր Պարդոյի հետ։ Ֆարիզ Ռզաեւը հանդիպումներ կունենա նաեւ Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչների հետ։