Ադրբեջանում զինծառայողների մասնակցությամբ երկու միջադեպ է տեղի ունեցել: Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է ոստիկանության փոխգնդապետ:

Գաջիգաբուլայի շրջանում «Կամազ» մակնիշի բեռնատարը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետ, որի մեջ գտնվել է փոխգնդապետ Յաշար Մուրադովը:

Ադրբեջանի Բեյլագանի շրջանում սեպտեմբերի 10-ին զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենա է շրջվել: «ՈՒԱԶ» մակնիշի ավտեմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Վթարի հետեւանքով 7 զինծառայող աննշան վնասվածքներ են ստացել, հաղորդում է APA-ն: